«Costa Concordia» նավի խորտակումը տվեց 6 զոհ և բազում անհետ կորած ուղևորներ


03:00 , 6 փետրվար, 2018

Ուրբաթ 13-ի գիշերը շքեղ «Costa Concordia» զբոսանավը 3200 ուղևորներով և 1000 աշխատակիցներով մասնակի խորտակվեց Իտալիայի Ջիլյո կղզու մոտակայքում:

Արդեն հաստատել են 6 հոգու մահ: Նրանք բոլորը խորտակվել են Միջերկրական ծովում: Մի քանի հոգի համարվում են անհետ կորած, և փրկարարները շարունակում են փնտրել կենդանի մնացածներին: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել նավարկության սկզբից մի քանի ժամ անց: Դեռ չէին հասցրել անվտանգության փորձարկումներն անել, այդ պատճառով նավի մեջ քաոս էր տիրում:

Նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն ձերբակալվեց: Նրան այլ մեղադրանքների հետ մեկտեղ նաև մեղադրում են, որ առաջինն է լքել է նավը: Ներկայացնում ենք լուսանկարներ ուղևորների փնտրտուքներից․