Այս հայելիները հրապարակում են լուսանկարները սոցկայքերում միանգամից հանդերձարանից


01:30 , 6 փետրվար, 2018

Nedap կազմակերպության մտածած հատուկ հայելիների միջոցով դուք կարող եք օնլայն տարբերակով քննարկել ձեր ընկերների հետ՝ արդյոք սազում է ձեզ զգեստը, թե ոչ:

Tweet Mirror գաջեթն իրենից ներկայացնում է HD տեսախցիկով հայելի: Այն թույլատրում է լուսանկարվել հանդերձասրահում և հրապարակել դրանք Twitter-ում կամ Facebook-ում:

Պատասխան մեկնաբանություններն ուղարկվում են օգտատիրոջը նամակի միջոցով:

Կազմակերպության աշխատակիցներից մեկը մտածել է սա, երբ տեսել է, թե ինչպես է իր հարսնացուն փորձում զգեստը, հետո պոլարոիդով լուսանկարվում, որպեսզի ցույց տա ընկերներին:

Մոտ ապագայում նախատեսվում է տարածել հայելիները տարբեր հագուստի խանութներում: