2017-ի ընթացքում ընտանեկան բռնությունների մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված ծեծին. ՔԿ


23:30 , 5 փետրվար, 2018

ՀՀ Քննչական կոմիտեում ուսումնասիրվել են  ՔԿ վարույթում 2017 թվականի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։

ՔԿ-ից հայտնում են, ոչ ուսումնասիրությունների համաձայն՝ նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2017 թվականի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 458 քրեական գործ, որոնցից 8-ը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:

Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը՝ ծեծին, բացի այդ, գրանցվել են ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության, առևանգման և հանցավոր այլ դրսևորումներ։

Այսպես՝ 458 քրեական  գործերից
285-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված՝ ծեծին,
40-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն,

39-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելուն կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին,

15-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն։

Մանրամասները՝ ՔԿ պաշտոնական կայքում։