Գիտնականները հերքել են մարդու երիտասարդացման մասին առասպելը


23:00 , 5 փետրվար, 2018

Կալիֆորնիայի, Բոստոնի, Սթենֆորդի համալսարանների, ինչպես նաև Hebrew SeniorLife ոչ առևտրային կազմակերպության Ծերացման հետազոտման ինստիտուտի մի խումբ գիտնականներ մանրամասն ուսումնասիրել են մարդու երիտասարդացման մեթոդը, որը հիմնված է տելոմերները երկարացնող սպիտակուցների ակտիվացման վրա։ Պարզվել է, որ այս մեթոդը ոչ թե հետաձգում, այլ արագացնում է ծերացումը։

Այսպիսով՝ հերքվել է այն կարծիքը, որ մարդուն հնարավոր է երիտասարդեցնել՝ քրոմոսոմների ծայրամասային հատվածների կարճացումը կանխելով։