Ֆինլանդիայից ոչ հեռու մի կղզի կհայտնվի, որտեղ կարող են հանգստանալ միայն կանայք


22:00 , 5 փետրվար, 2018

Հուլիսին Ֆինլանդիայից ոչ հեռու մի կղզի կհայտնվի, որը նախատեսված է լինելու միայն կանանց համար։ SuperShe կազմակերպության հիմնադիր Քրիստինա Ռոթի խոսքերով՝ այստեղ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կկարողանան արդյունավետ աշխատել և հանգստանալ տարվա ցանկացած եղանակին։

Այս գաղափարը Քրիստինայի մոտ հղացել է այն ժամանակ, երբ հանգստի ժամանակ նա նկատել է, թե ինչպես են կանայք արձագանքում տղամարդկանց։ Նրա խոսքերով՝ նրանք միանգամից սկսում են իրենց կարգի բերել և այդպիսով՝ չեն կարողանում կենտրոնանալ իրենց վրա։

SheIsland հանգստավայրը տեղակայվելու է Տերքս և Կայկոս կղզիների վրա և այնտեղ հասնել կարողանալու են ոչ բոլորը։ Քրիստինան անձամբ պետք է վերահսկի ցանկացողների մասին տեղեկատվությունը և որոշի, թե ով է համապատասխանում կղզու մթնոլորտին։