Հարավային Կորեայի առաջնորդը կհանդիպի ԿԺԴՀ-ի արարողակարգային ղեկավարի հետ


11:50 , 5 փետրվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը կհանդիպի ԿԺԴՀ-ի արարողակարգային ղեկավար Կիմ Յոն Նամի հետ, ով ժամանելու է հարավկորեական Փհենչհան՝ օլիմպիադայի բացմանը մասնակցելու. հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ նախագահ Մուն Չժե Ինը կհանդիպի Կիմ Յոն Նամի հետ՝ օլիմպիական խաղերի բացման արարողությունից սկսած:

Քննարկվում է նաև առաջնորդների առանձին հանդիպման հնարավորությունը: