ՌԴ-ն կպատասխանի «կրեմլյան զեկույցին», երբ պահը գա. ՌԴ ԱԳՆ


10:10 , 5 փետրվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է , որ Մոսկվան ԱՄՆ-ի «կրեմլյան զեկույցի» հետ կապված իրավիճակում չի գործի ի վնաս իրեն. հայտնում է РИА Новости-ն:

Պաշտոնյայի խոսքով` Ռուսաստանը կպատասխանի այդ զեկույցին, երբ երկրի նախագահը և ղեկավարությունը գան այն եզրահանգման, որ այդ պահը եկել է:

Հիշեցնենք, որ զեկույցը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել էր հունվարի 30-ին: