70-ամյա DJ Mamy Rock տատիկը գրավում է Եվրոպայի, ԱՄՆ-ի և միգուցե շուտով ամբողջ աշխարհի ակումբները


09:00 , 5 փետրվար, 2018

70-ամյա Ռութ Ֆլաուերսը Բրիսթոլից է, նա հայտնի է որպես DJ Mamy Rock: Նա այս ոլորտ է եկել մեկ տարի առաջ և միանգամից հանրահայտ դարձել: Նա սկզբում գրավել է Բրիտանիայի ակումբները, հետո ուղևորվել Ֆրանսիա, իսկ այս շաբաթ՝ Նյու Յորք: 69 տարեկանում դիջեյ դառնալն այնքան էլ սովորական բան չէ:

Բայց DJ Mamy Rock-ին իր նոր մասնագիտությունը շատ է դուր գալիս: Նա տարվել է դիջեյությամբ, երբ առաջին անգամ այցելել է ակումբ՝ թոռան ծննդյան տարեդարձին: Նրան նույնիսկ ներս թողնել չէին ուզում պատկառելի տարիքի պատճառով: Ոչ ոք չէր մտածի, որ մեկ տարի անց նա կգրավի հանրության ուշադրությունը:

Նրան հովանավորում է Ֆրանսիայի լավագույն պրոդյուսերներից մեկը՝ 28-ամյա Օրելյեն Սիմոնը: Եվրոպայի լավագույն ակումբները գրավելուց հետո դիջեյ տատիկը ուղևորվել է Նահանգներ:
Կալիֆոռնիայի ակումբների ելույթների ժամանակ նա ձայնագրել է իր խորհրդանշական
«69» սինգլը: Նա ասում է՝ քանի էներգիա ունի սիրած գործով զբաղվելու, կյանքի հետ հաշիվները չի պատրաստվում մաքրել: