Թութակները, բացի ձայներ կրկնօրինակելուց, կարող են նաև հարձակվել և ոչնչացնել


03:30 , 5 փետրվար, 2018
Կեա թութակներն ապրում են Նոր Զելանդիայում: Մարդուն սովորած բարեհամբույր թռչունները վնաս են հասցնում մեքենաներին ուտելիք փնտրելով, նրանց գրավում են աղբակույտերը, շատ են սիրում խաղալ, սիրում են թավալ տալ ձյան մեջ և լոգանք ընդունել հալված սառցաբեկորների մեջ:
Այս թռչունները սիրում են հարձակվել ու սնվել ոչխարներով: Նրանք բավականին խորամանկոր են վարվում․ նստում են զոհի դիմաց՝ հողի վրա, հետո անսպասելիորեն վեր թռչում նրանց մեջքի վրա և պոկռտում մաշկի տակից ճարպի մասեր՝ ոչխարին մեծ վնասվածք հասցնելով: Եթե կենդանին կտրուկ շարժումով գցում է թութակին, նա կրկնում է հարձակումը:
Ոչխարը վազում է հարձակված թութակին մեջքին կպած այնքան, մինչև այդ վազքը կամ մահվան է հանգեցնում, կամ, եթե նա ազատվում է թութակից, հետո բորբոքում է ստանում վերքից և սատկում:
Պատահում է, որ վիրավոր ոչխարն ընկնում է ժայռից և ջարդուփշուր լինում: Այդ ժամանակ միանգամից մոտենում է կեա թութակների երամը: