Տղան գնել է Pagani հիպերքարը 3.85 մլն եվրոյով, և ահա թե ինչ պատճառով չի կարողանում այն վարել


00:30 , 5 փետրվար, 2018

Մուլտիմիլիոնատեր Տուֆան Կալմանը, բնակվելով Լոնդոնում, որոշեց գնել էքսկլյուզիվ հիպերքար Pagani Zonda 760 Coupe: Մեքենայի համար նա իտալական կազմակերպությանը վճարեց 3.85 միլիոն եվրո և կես տարի սպասեց:

Իր երազանքի մեքենայով երթևեկել տղան այդպես էլ չկարողացավ, քանի որ մեքենայի գրանցման փաստաթղթերը Բրիտանիայում դեռ չեն հանձնել: Միլիոնատերը դատի է տվել Pagani-ին և պահանջում է վերադարձնել մեքենայի համար վճարված գումարը: