Կիեւում Սահակաշվիլիի գրեթե 1000 աջակիցներ դուրս են եկել ցույցի՝ իշխանափոխության պահանջով


18:40 , 4 փետրվար, 2018

Armtimes.com-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ Միխեիլ  Սահակաշվիլիի ավելի քան 1000 կողմնակիցներ Կիեւի կենտրոնում անցկացնում են «Մարշ ապագայի համար»՝ երկրում իշխանափոխություն անելու պահանջով, փոխանցում է ուկրաինական Unian գործակալությունը: Առավոտյան ակցիայի մասնակիցները հավաքվել են Տարաս Շեվչենկոյի անվան այգու մոտ, այնուհետ շարժվել դեպի Եվրոպայի հրապարակ:

Ցուցարարները ստիպված են եղել փոխել իրենց նախնական երթուղին՝ իրավապահ մարմինների խնդրանքով: Պատճառը Կիեւում զուգահեռ անցկացվող մյուս բողոքի ցույցն է արտասահմանյան համարանիշներով մեքենաների վարորդների կողմից, ոոնք պահանջում են իշխանություններից ապահովել հասանելի մաքսազերծում իրենց մեքենաների համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։