NASA-ն հրապարակել է ցնցող համայնապատկերային տեսանյութ Մարսից


22:00 , 3 փետրվար, 2018

NASA ամերիկյան աերոտիեզերական գործակալության լաբորատորիան, որը գտնվում է Փասադենայում (Կալիֆորնիա), փոխանցել է Կարմիր մոլորակի Գեյլ խառնարանից համայնապատկերային ֆանտաստաիկ կադրեր, որոնք արվել են Curiosity rover տիեզերանավի կողմից, դեռևս 2017 թվականի հոկտեմբերի 25-ին, սակայն դրանք նոր են հասել Երկիր։

Curiosity rover-ն արձակվել էր Ֆլորիդայի տիեզերակայանից 2011 թվականի նոյեմբերի 26-ին և Մարս հասել 2012-ի օգոստոսին, գրում է Daily Mail-ը։ Այդ ժամանակվանից ի վեր այն անցել է 18 կմ։ Այս համայնապատկերային տեսանյութն արվել է 327 մետր բարձությունից։