Չինական կենդանաբանական այգում պիթոններին կենդանի շնիկներով են կերակրել


18:20 , 3 փետրվար, 2018

Չինաստանի Հենան նահանգի մասնավոր կենդանաբանական այգում պիթոններին կերակրել են կենդանի շնիկներով: Այս մասին վկայում են Weibo սոցցանցում հրապարակված լուսանկարները և տեսանյութը:

Weibo-ի Screaming_K օգտատերը հրապարակել է լուսանկարներ և տեսանյութ, որոնցում երևում է, որ շնիկներին պիթոնների հետ նույն ազատավանդակն են գցել:

Հրապարակմանն ուշադրություն է դարձրել կենդանիների պաշտպանության PETA կազմակերպության ասիական բաժինը, որը կոչ է արել հետաքննություն կատարել կենդանաբանական այգում: