Շներն ավելի հաճախ կծում են հուզականորեն անկայուն մարդկանց


16:34 , 3 փետրվար, 2018

Լիվերպուլի համալսարանի բժիշկները պարզել են, որ շներն ավելի հաճախ կծում են ոչ թե իրենց տերերին, այլ անծանոթ և հուզականորեն անկայուն մարդկանց, այսինքն՝ նրանց, ովքեր իրենցից վախենում են: Այս մասին հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ 65 մլն բրիտանացիներին բաժին է ընկնում մոտ 8,5 մլն շուն: Միաժամանակ կծոցների թիվը հավասար է 740-ի 100 000 մարդու հաշվով:

Փորձի ընթացքում 694 հարցվածներից 172-ը խոստովանել է, որ կյանքում գոնե մեկ անգամ իրեն շուն է կծել: Միաժամանակ տուժածների մեծ մասն իրեն կծած շանն առաջին անգամ է տեսել:

Պարզվել է նաև, որ շները տղամարդկանց 1,8 անգամ ավելի հաճախ են կծում, քան կանանց: