2020 թ. Եգիպտոսը նոր մայրաքաղաք կունենա


09:58 , 3 փետրվար, 2018
2020 թ. Եգիպտոսը նոր մայրաքաղաք կունենա. երկրի վարչական կենտրոնը կդառնա ներկայիս մայրաքաղաք Կահիրեից 45 կմ արևելքում կառուցվող Վեդիան քաղաքը: Առաջիկա երկու տարիներին շուրջ 20 միլիոն բնակչությամբ գերծանրաբեռնված Կահիրեից աստիճանաբար Վեդիան կտեղափոխվեն կառավարական և վարչական մարմինները՝ նախագահի նստավայրը, խորհրդարանը, կառավարությունը և այլն: Նախնական տվյալներով նոր մայրաքաղաքում կվերաբնակեցվի շուրջ 7 մլն մարդ:
Ի դեպ՝ Վեդիանում է կառուցվել Մերձավոր Արևելքի ամենամեծ եկեղեցին՝ Քրիստոսի Ծննդյան տաճարը: