«Հրապարակ». Արարատում ազատվում են Հովիկ Աբրահամյանի վերջին կողմնակիցներից


09:15 , 3 փետրվար, 2018
«Երեկ տեղեկացանք, որ Արտաշատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալին են պարտադրել ազատման դիմում գրել։ Սահականուշ Հովհաննիսյանը մարզպետարանի հնաբնակներից է՝ միջին տարիքի կին, Հովիկ Աբրահամյանի՝ Արարատի մարզպետ աշխատելու տարիներին եղել է մարզպետարանի գործավարը։ Նրա փոխարեն նշանակվել է ավագանու անդամ Արմեն Դերմոյանը, որը Հովհաննես Ղազարյանի՝ Գազի Հովոյի որդիների ընկերն է։
 
Արարատի մարզպետի և նրա եղբոր՝ Ավշարի Գրիգորյանների հետ քավոր-սանիկ Գազի Հովոյի որդիները վերջին ամիսներին իրենց ընկերներին նշանակում են տարբեր պաշտոնների, Ղազարյանի որդիներից մեկն էլ վերջերս նշանակվեց Արտաշատի քաղաքապետի տեղակալ, մյուս ընկերը՝ մարզադպրոցի, երրորդը՝ կարատեի դպրոցի տնօրեն և այլն»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: