Պուտինը դժգոհ է ռուսական արդյունաբերությունից


08:00 , 3 փետրվար, 2018

Operativ.am -ը գրում է

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է‚ որ բավարարված չէ ռուսական արդյունաբերության աճի տեմպերով: 

«Նշեմ‚ որ նախորդ տարվա տվյալներով՝ Ռուսաստանում արդյունաբերության աճը կազմել է մեկ տոկոս: Անխոս‚ սա մեզ բավարարել չի կարող»‚- նշել է պետության ղեկավարը ռուսական տարածաշրջանում արդյունաբերական պոտենցիալի զարգացման հարցով պետական խորհրդի նիստում:

Դրա հետ միասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձել է դրական կողմեր ևս գտնել: Նրա խոսքով՝ աճի լավ դինամիկա է նկատվում տրանսպորտային մեքենաշինության‚ ավտոարդյունաբերության‚ տեքստիլ‚ սննդային և քիմիական արդյունաբերությունում: