Հարսանիքի ժամանակ շունը հարձակվել է աղջնակի վրա. ահա թե որն է եղել հարձակման պատճառը


08:00 , 3 փետրվար, 2018

Շների հոտառությունը, բառիս բուն և փոխաբերական իմաստով, հայտնի է բոլորին:

Հարսանիքներից մեկի ժամանակ շունը հարձակվել է մարդու վրա: Հարսանիքը սկսել էր, ինչպես լինում է, հավաքվել էին հյուրերը, ամեն ինչ լավ էր: Եվ հարսանեկան խառնաշփոթի ժամանակ ոչ ոք չէր նկատել աղջնակին, ով աստիճանաբար մոտենում էր ամբոխին:

Քիչ անց բարձր թնդյունով պայթյուն լսվեց: Պարզվեց՝ աղջիկն ինքնասպան ահաբեկիչ էր:

 

Նա կրում էր բազմաթիվ պայթուցիկ սարքերով գոտի: Աղջիկն աստիճանաբար փորձել էր մոտենալ, բայց շունը, զգալով վտանգը, հարձակվել էր նրա վրա: Կենդանուց վախենալով՝ աղջիկը միանգամից պայթեցրել էր սարքը՝ չհասցնելով լրիվ մոտ գտնվել մարդկանց: Պայթյունի զոհ դարձան երկուսը՝ ահաբեկիչ աղջիկն ու շունը: Մարդկանցից շատերն անգամ չէին հիշում՝ ինչ տեսք ուներ շունը, բայց հիմա նա դարձել է Նիգերիայի լեգենդների հերոս: Կենդանին իր պարտքն էր համարել փրկել մարդկանց վտանգից:

Ահաբեկիչները հիմա նոր գլխացավանք ունեն․ բացառապես ցանկացած մարդն կասկածելի է դառնում, եթե շունը սկսում է նրան վատ վերաբերվել: