Formula-1-ն ուղղակի վռնդել է բոլոր գեղեցիկ աղջիկներին


03:00 , 3 փետրվար, 2018

Այս սարսափելի փոփոխությունը Formula-1-ի նոր կոմերցիոն ղեկավարի՝ Շոն Բարտչեսի միտքն է. «Մեզ հարկավոր են փոփոխություններ: Գեղեցիկ կանայք 10-յակ տարիներ աշխատում էին մեզ հետ: Բայց հիմա կարծես այդ ավանդույթը հնացել է: Այն այլևս չի համապատասխանում մեր բրենդի արժեքներին և հակասում է ժամանակակից սոցիալական նորմերին: Այդ թեման այլևս ակտուալ չէ»:

Այդ ամենը կապված է նաև Բերնի Էկլսթոունի գնալու հետ: Նա երբեք չէր նեղացնի մոդելներին, որոնք կանգնում էին աղյուսակներով ու դրոշներով յուրաքանչյուր մեքենայի մոտ:

Իհարկե, հանդիսատեսից ոչ ոք տոմս չի առնում այդ աղջիկներին նայելու համար, բայց նրանք ասես Formula 1-ի զարդարանքը լինեին: Այնքան էլ իմաստ չունի նրանց՝ այնտեղ գտնվելը, բայց դա, միևնույն է, գեղեցիկ է: