Սեքս՝ դատարանի թույլտվությամբ. տղամարդուն պարտադրել են զգուշացնել ոստիկանությանն իր սեռական հարաբերությունների մասին


02:00 , 3 փետրվար, 2018

Մեծ Բրիտանիայի քաղաքացուն արդարացրել են բռնաբարության մեղադրանքի դատի ժամանակ: Փաստերին ծանոթանալով՝ դատարանը հանգել է այն եզրակացության, որ ենթադրյալ զոհն ինքնակամ ցանկություն է հայտնել սեռական հարաբերության, և այն տեղի է ունեցել երկու կողմի համաձայնությամբ:

Բայց, չնայած ապացուցված անմեղությանը, դատարանը պարտավորեցրել է տղամարդուն սեռական հարաբերություն ունենալուց 24 ժամ առաջ տեղեկացնել ոստիկանությանն իր կողակցի տարիքը և վայրը, ուր տեղի է ունենալու հարաբերությունը:

Պարտականությունը ցմահ չէ, այն կտևի որոշ ժամանակ, և եթե պարզվի, որ տղամարդը թաքցրել է սեռական որևէ հարաբերություն, նրան սպասում է մինչև 5 տարի ազատազրկում:

Հակառակ նրան արդարացնելուն՝ դատարանը կարծում է, որ տղամարդն ունակ է ակտիվ սեռական գործողություններով վնաս պատճառելու և սահմանափակել է նաև հեռախոսից ու համացանցից հաճախակի օգտվելու իրավունքը: