Ոչ մեծ քանակությամբ ոգելից խմիչքներն օգտակար են ուղեղի համար


00:00 , 3 փետրվար, 2018

Ոչ մեծ քանակություններով գինու և այլ ոգելից խմիչքների գործածումը պաշտպանում է ուղեղը բորբոքումներից և դրա բջիջներին օգնում է ազատվելու թույներից:

Այդ մասին հայտարարում են կենսաբանները Scientific Reports հանդեսում հրապարակված հոդվածում: «Որպես կանոն, մեծ քանակություններով ալկոհոլի ընդունումը վնասում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքին, այլ ոչ թե օգնում է դրան: Մյուս կողմից՝ մեզ հաջողվել է ցույց տալ, որ ոչ մեծ բաժնաչափերով ոգելից խմիչքներն օգտակար են ուղեղի առողջության համար, քանի որ դրանք վերջինիս օգնում են իրեն մաքրելու «աղբից»,- ասել է Մայքեն Նեդերգաարդը Ռոչեսթերի համալսարանից (ԱՄՆ):

Գիտափորձերի նման արդյունքներն, ինչպես կարծում են Նեդերգաարդը և նրա գործընկերները, վկայում են այն բանի օգտին, որ չափավոր բաժնաչափերով ոգելից խմիչքներն իրոք կարող են մարդուն պաշտպանել Ալցհայմերի հիվանդության, ծերունական թուլամտության զարգացումից և ուղեղի հետ կապված այլ խնդիրներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: