Պեսկովը ներողություն է խնդրել Պուտինի օգտին քարոզչություն անելու համար


16:15 , 2 փետրվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգտին քարոզչական հայտարարություններ անելու համար. հայտնում է  РИА Новости-ն:

Ըստ նրա` ներկայումս իսկապես նախընտրական շրջան է, ուստի այժմ կարևոր չէ` ինչ է ինքը կարծում, այլ այն` ինչպես է դա ընկալում ԿԸՀ-ն:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը քաղաքական Օլիմպոսի բացարձակ առաջնորդն է, ինչից հետո ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան նկատողություն է արել նրան: