«Ժամանակ». Գագիկ Հարությունյանը կգլխավորի Բարձրագույն դատական խորհուրդը. իշխանությունը հույս ունի ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի յուրայիններով ապահովել ձայները


10:20 , 2 փետրվար, 2018
«Առաջիկայում տեղի են ունենալու Բարձրագույն դատական խորհրդի ընտրությունները, որը նոր Սահմանադրությամբ փոխարինելու է Արդարադատության խորհրդին։ Այն անկախ պետական մարմին է, որը կոչված է երաշխավորել դատարանների և դատավորների անկախությունը: Մեր տեղեկություններով՝ օրերս Բաղրամյան 26-ում որոշվել է, որ խորհուրդը պետք է գլխավորի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով այդ պաշտոնը լքելու է մարտի 23-ին՝ ծննդյան 70-ամյակը լրանալուն պես։ Չնայած քվեարկությունը լինելու է փակ գաղտնի, իշխանությունը վստահ է, որ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի յուրային պատգամավորներով ապահովելու է Գագիկ Հարությունյանի ընտրությունը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: