«Հրապարակ». Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը իրավապահների տեսադաշտում է. աշխատավարձերի յուրացման մեջ կասկածվում է ֆինանսական պատասխանատուն


09:50 , 2 փետրվար, 2018
«Դարձյալ իրավապահների տեսադաշտում է հայտնվել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը՝ ծերանոցը։ Երեկ մեզ հայտնեցին, թե ձերբակալվածներ կան, այդ փաստը թեև ոստիկանությունը հաստատեց, սակայն Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը հերքեց․ «Քրեական գործը նոր է ստացվել Մալաթիա-Սեբաստիա շրջանի քննչականում, պետք է քննություն տարվի ենթադրյալ չարաշահումների հանգամանքները պարզելու ուղղությամբ, ձեռք բերված ապացույցների հիման վրա կկայացվի համապատասխան դատավարական որոշում»։
 
Մեր տեղեկություններով՝ խոսքն աշխատավարձերի յուրացումների հետ է կապված, բայց կասկածյալը ոչ թե տնօրենն է, այլ ֆինանսական պատասխանատուն»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: