Ջիգարխանյանին դուրս կգրեն հիվանդանոցից այս շաբաթ օրը


07:00 , 2 փետրվար, 2018

Operativ.am -ը գրում է

Նշանավոր դերասան, ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Արմեն Ջիգարխանյան առողջականը բժիշկները բավարար են գնահատել: Ըստ РИА Новости-ի տեղեկությունների՝ նրան այս շաբաթ օրը դուրս կգրեն հիվանդանոցից։ 

«Արմեն Բորիսովիչը լավանում է, ոչ մի լուրջ բան, փառք Աստծո, չկա։ Հնարավոր է՝ վաղը նրան դուրս գրեն» - հայտնում է նրա փաստաբան Եվգենի Պարֆենովը:

Նա ավելի վաղ հայտնել էր,  որ լուրերը, թե դերասանը հոսպիտալացվել է սրտի խնդիրների պատճառով, չեն համապատասխանում իրականությանը։ «Հավատացնում եմ, որ դա կապված չէ ո՛չ սրտի, ո՛չ ճնշման, ո՛չ կաթվածի հետ։ Վիրուս է»,-հայտնել է նա։