Կանադայում մարդասպանը իր զոհերի դիակները թաքցնում էր ծաղկամանների մեջ


03:00 , 2 փետրվար, 2018

Operativ.am -ը գրում է

Տորոնտոյի ոստիկանությունը կալանավորել է 66-ամյա լանդշաֆտային դիզայներ Բրյուս ՄակԱրթուրին, ում կասկածում են մի քանի մարդու սպանության մեջ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով CNN-ին:

Ոստիկանության տեղեկություններով՝ տղամարդն իր զոհերի մարմնամասերը թաքցրել էր իր աշխատավայրի ծաղկի ամանների և ծաղկաթմբերի մեջ:

ՄակԱրթուրը մեղադրվում է 5 մարդու սպանության մեջ, սակայն ոստիկանությունը կասկածում է, որ նրա զոհերի թիվը կարող է մեծանալ: Բոլոր սպանվածները 44-ից մինչև 58 տարեկան տղամարդիկ էին:

Մարդասպանի դրդապատճառներն առայժմ հայտնի չեն: