Ադրբեջանը դասվել է ավտորիտար երկրների շարքին Economist Intelligence Unit-ի ինդեքսում


18:41 , 1 փետրվար, 2018

Economist Intelligence Unit-ը հունվարի 31-ին հրապարակել է 2017թ-ի ինդեքսը, որում անդրադարձ է կատարվել աշխարհի 165 երկրների ժողովրդավարական վիճակին և ԶԼՄ-ների ազատությանը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանն այս ինդեքսում ժողովրդավարության տեսանկյունից զբաղեցրել է 148-րդ տեղը և դասվել ավտորիտար երկրների շարքին, իսկ ԶԼՄ-ների ազատության տեսանկյունից 154-րդ տեղը` դասվելով անազատ երկրների շարքին: