Ճանապարհային ու տրանսպորտային ինչ փոփոխություններ են եղել Ջիլիզայում և Ուրցաձորում խոշորացումից հետո


17:50 , 1 փետրվար, 2018

Ջիլիզայից ավելի հեշտ է ոտքով Վրաստան հասնել, քան ավտոբուսով մոտաակա հայկական բնակավայր: Ջիլիզայից Ալավերդի տրանսպորտ գործում է շաբաթական մեկ անգամ: Ուրցաձորում էլ դժգոհում են արոտավայրեր տանող քարուքանդ ճանապարհներից: Համայնքի ամենափոքր բնակչություն ունեցող Լանջանիստ բնակավայրն էլ զրկված է երթուղայիններից: Ճանապարհային ու տրանսպորտային ի՞նչ փոփոխություններ են եղել Ջիլիզայում և Ուրցաձորում խոշորացումից հետո: