Միշել Օբաման բացահայտել է, թե ինչ է եղել Մելանյա Թրամփից ստացած «առեղծվածային» փիրուզագույն տուփի մեջ (Photo, Video)


17:45 , 1 փետրվար, 2018

2017թ. հունվարի 20-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հանդիսավոր արարողությունից առաջ, առաջին տիկին Մելանյա Թրամփն այդ կարգավիճակում իրեն նախորդած Միշել Օբամային նվիրել է մի տուփ, որի պարունակության մասին տևական ժամանակ տարատեսակ ենթադրություններ էին անում բազմաթիվ լրատվամիջոցներ:

Օրերս Միշել Օբաման հեռուստատեսային շոուներից մեկի ժամանակ բացահայտել է, թե ինչ է եղել փիրուզագույն տուփի մեջ. Tiffany բրենդի տուփում եղել է «հրաշալի նկարակալ»:

Նախկին առաջին տիկինն ընդգծել է, որ այդ պահին Մելանյա Թրամփի ձեռքից նվեր ստանալն իրեն շփոթության մեջ է գցել, քանի որ երդմնակալության կանոնակարգը նման բան չի ենթադրում: 

Իրավիճակը «փրկել» է ամուսինը՝ Բարաք Օբաման, ով վերցրել է տուփն ու ներս տարել:

Картинки по запросу melania trump present michelleAwkward moment: Ellen pointed out that Donald Trump walked up the steps to greet the Obamas, forgetting his wife Melania and leaving her behind