Ավելի քան 25 000 հայ 2017-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել. ՌԴ ՆԳՆ-ի տվյալներ


14:20 , 1 փետրվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ներքին գործերի նախարարությունը հրապարակել է 2017 թվականի ընթացքում ՌԴ քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվը. հայտնում է Русарминфо-ն:

Ցուցակի համաձայն՝ 2017-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել Հայաստանի 25 144 բնակիչ: Ադրբեջանից ՌԴ քաղաքացիություն է ստացել 10 394, Վրաստանից՝ 2535 մարդ:

Ընդհանուր առմամբ, 2017-ին  ՌԴ քաղաքացիություն է ստացել 257 822 օտարերկրացի: