ՌԴ-ում ԻՊ-ի անդամ է սպանվել, ով ահաբեկչություն էր ծրագրել իրականացնել ընտրությունների օրը


11:50 , 1 փետրվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ. հայտնում է Газета.ру-ն:

Տեղեկության համաձայն` ԻՊ-ի անդամը ահաբեկչություն էր ծրագրել իրականացնել ՌԴ նախագահի ընտրությունների օրը: Ձերբակալության ժամանակ նա դիմադրություն է ցույց տվել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներին, ինչի հետևանքով սպանվել է: