«Ժամանակ». ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը «Ծառուկյան» խմբակցությունը բոյկոտել էր Խոսրով Հարությունյանի պահվածքի պատճառով


10:30 , 1 փետրվար, 2018
«Երեկ «Ծառուկյան» խմբակցությունն ամբողջ կազմով բոյկոտել էր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը: Խմբակցությունը հանձնաժողովում ներկայացված է հինգ անդամով, այդ թվում՝ հանձնաժողովի փոխնախագահ Արգամ Աբրահամյանը և ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
 
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ բոյկոտի պատճառը հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի պահվածքն է, ով ոչ միայն ամեն ինչ անում է «Ծառուկյան» դաշինքի ներկայացրած նախագծերը մերժելու համար, այլ վերջերս անդրադառնալով Միքայել Մելքումյանի ներկայացրած նախագծերից մեկին՝ հայտարարեց. «Նույնիսկ  տնտեսագիտական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողը նման մակարդակի նախագիծ չէր կարող ներկայացնել»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: