Համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ ժողովուրդը չի ընտրել այս իշխանություններին ու դեմ է սրանց


12:01 , 28 ապրիլ, 2013

Հեչ համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ ժողովուրդը չի ընտրել այս իշխանություններին ու դեմ է սրանց:
Ի վերջո, եթե ամեն Աստծո առավոտ ժողովուրդը զենքը ձեռքին չի արթնանում, այլ լուռումունջ իր գործերով է զբաղվում, հետևաբար խոշոր հաշվով հանդուրժում է այս իշխանություններին: Ուղղակի ուզում է, որ մի քիչ քիչ ճնշեն, մի քիչ ազատ թողնեն, մի քիչ իրավունք տան աշխատելու, մի քիչ փող տան...
Տո լավ է... 
Ազատությունը իր արժեքը չգիտակցողների և չգնահատողների հետ ճանապարհ չունի գնալու...