ԱՄՆ-ում ուսուցիչը մերկ լուսանկարներ է պահանջել լավ գնահատականների դիմաց


17:00 , 31 հունվար, 2018

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում ավագ դպրոցի ուսուցչին ձերբակալել են աշակերտների հանդեպ անպատշաճ վարքի համար։ Ինչպես հայտնում է USA Today պարբերականը, ուսուցիչը պահանջել է երկու աշակերտներից իրեն ուղարկել իրենց սեռական օրգանների լուսանկարները՝ լավ գնահատականների դիմաց։

Դեռահասներից մեկի խոսքվ՝ իսպաներենի ձերբակալված ուսուցիչ Խոսե Մարիան նաև խոստացել է նրանց սնունդ և ալկոհոլ գնել չինական ռեստորանից։

Դպրոցականը համապատասխան նկար է գտել համացանցում և ուղարկել այն ուսուցչին, սակայն դա զարմացրել է նրա մորը։ Երբ կինը պարզաբանումների համար գնացել է դպրոց, Մարիան հայտարարել է, որ վերջ կդնի կյանքին, եթե նա դիմի ոստիկանություն։

39-ամյա ուսուցիչը հեռացվել է դպրոցից, որտեղ աշխատել է մոտ 15 տարի։ Ուսուցչին ազատել են կալանքից այն բանից հետո, երբ դատարանը հաստատել է, որ նա ֆիզիկական շփում չի ունեցել անչափահաս դպրոցականի հետ։