ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձ է դարձել hայ հերոս Շավարշ Կարապետյանը


15:20 , 31 հունվար, 2018

Slaq.am-ը գրում է.

Հունվարի 30-ին հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցուցակի երկրորդ և երրորդ մասը: Ցուցակում անձանց թիվը կազմում է 62:

Ըստ ցուցակի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձ է դարձել ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ լողորդ, ջրասուզալող մարզաձևում 11 անգամ աշխարհի ռեկորդակիր, 17 անգամ աշխարհի չեմպիոն, 13 անգամ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը, որը տասնյակ մարդկանց էր փրկել 1976 թվականին Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսից:

Նաև Վլադիմիր Պուտինի վստահված անձ է դարձել պատմաբան, պատական գիտությհունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի ակադեմիայի անդամ Չուբարյան Ալեքսանդրը: