Դատարանը հաստատել է Ջիգարխանյանի և նրա կնոջ ամուսնալուծության մասին որոշումը


13:10 , 31 հունվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

Մոսկվայի Կունցևսկի դատարանը հաստատել է հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության մասին որոշումը. հայտնում է РИА Новости-ն` դատարանի մամուլի ծառայությանը հղումով:

Բողոքը ներկայացրել էին Վիտալինայի ներկայացուցիչները:

«Որոշումն անփոփոխ է մնացել: Այսօր այն ուժի մեջ կմտնի»,- ասել է մամուլի քարտուղարը: