«Ներկայացի այ տղա, ներկայացի այ լակատ». սա ի՞նչ լրագրողի բառապաշար է


22:56 , 27 ապրիլ, 2013

Սրտաճմլիկ վերնագրով նյութ... Տեսանյութում պարզ երևում է, որ լրագրողն է առաջինը հրում ոստիկանին: Կներեք, բայց լրագրող լինելով հանդերձ, չեմ կարող պաշտպանել այս լրագրողին, որովհետև նախ առաջինը այդ աղջիկն է հրում ոստիկանին ու ձեռքերին ազատություն տալիս, ինչը հարիր չէ լրագրողին ու հակասում է լրագրության էթիկայի կանոններին: Երկրորդ՝ էդ ի՞նչ լրագրողի բառապաշար է. «Ներկայացի այ տղա, ներկայացի այ լակատ»: Եթե ոստիկանը չէր ներկայանում, չի նշանակում, որ լրագրողը պետք է ձեռքերով նրան կանգնեցներ ու ստիպեր ներկայանալ: Բավական էր տեսանյութը, որը կփաստեր, որ ոստիկանը խուսափում է ներկայանալ:

Կից նյութը` այստեղ