Հեռատես ու խելացի 50 Cent-ը հարստացել է բիթքոինների հաշվին


09:00 , 31 հունվար, 2018

Պարզվում է՝ 2014 թվականին երգիչը որոշում է վաճառել իր Animal Ambition ալբոմը նաև բիթքոինի դիմաց:

Այն ժամանակ բիթքոինի կուրսը մոտ $600 էր: Ընդհանուր առմամբ հաջողվեց վաստակել մոտ 700 բիթքոին: Հավաքված վիրտուալ գումարը ռեփերը չծախսեց, չնայած որ 2015 թվականին համարյա սնանկանում էր:

Կարծես նա բավականին խելացի է, քանի որ այս պահին հավաքած վիրտուալ գումարը հավասարազոր է 8  մլն դոլարի: