Թուրքիայում գործազուրկ քաղաքացին քաղաքապետարանի դիմաց ինքնահրկիզվել է


04:00 , 31 հունվար, 2018

Operativ.am -ը գրում է

Թուրքիայի Բալըքեսիրում գործազուրկ քաղաքացին ստանալով հերթական մերժումը ՝ ինքնահրկիզվել է քաղաքապետարանի առաջ։

Մուհթերեմ Բիրգյուլ անունով քաղաքացին բազմաթիվ անգամ դիմել է քաղաքապետարան և պետական այլ կառույցների, սակայն նրան միշտ մերժել են, պատճառաբանելով, որ աշխատանք չկա:

Քաղաքապետարանից ստանալով հերթական մերժումը, քաղաքացին շենքից դուրս է եկել և ինքնահրկիզվել։

Նրան այրվածքներով տեղափոխել են  հիվանդանոց: