Ես հարուստ չեմ ծնվել, ապրել եմ դժվար, ամեն ինչի հասել եմ իմ աշխատանքով. Արմեն Սարգսյան


22:50 , 30 հունվար, 2018

Armtimes.com-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանը, Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով իր ունեցվածքին, նշել է. «Ես մեծահարուստ չեմ ծնվել, այս հարցը ինձ ստիպում է փոքր-ինչ անձնավորված պատասխանել: Ես  մեծացել եմ ընտանիքում, որտեղ մեզ մայրս միայնակ է մեծացրել՝ 2 տեղ աշխատելով, նրան դուր էր գալիս, որ ես դպրոցում ամենալավ հագնվածը կամ ամենալավ սնվածը լինեի, ես կապիտալով չեմ ծնվել: Երբ ուսանողական տարիներից սկսեցի փող վաստակել, կյանքիս ընթացքում ինչի հասել եմ, հասել եմ իմ աշխատանքի միջոցով, կյանքիս մի մասն ապրել եմ դժվարին պայմաններում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։