Ոստիկանապետի հրամանով այսօր բազմաթիվ ազատումներ են եղել. մի մասն անցել է թոշակի


20:30 , 30 հունվար, 2018

Armtimes.com-ը գրում է.

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է կադրային փոփոխությունները:

Մեր տեղեկություններով, այսօր Վլադիմիր Գասպարյանի հրամանով հանրապետության գրեթե բոլոր ոստիկանական մարզային վարչություններում երեք տասնյակից ավելի ազատումներ ու փոփոխություններ են եղել:

Մասնավորապես, աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ են ուղարկվել մարզային վարչությունների պետի տեղակալներ, բաժնի պետեր: Ազատված ոստիկանների մի մասը խրախուսվել են երկարամյա ծառայության համար եւ ուղարկվել թոշակի: Մեզ հաջողվեց ճշտել, որ ոստիկանապետը կարդային փոփոխությունը շարունակել է Երեւանում, մասնավորապես՝ աշխատանքից ազատվել են ոստիկանության Մաշտոցի, Էրեբունու, Շենգավիթի բաժնի պետի տեղակալները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։