Թուրքիայում հրդեհել են Փայլանի անդամակցած կուսակցության գրասենյակներից մեկը


15:40 , 30 հունվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շենքերից մեկի վրա հերթական հարձակումն  է եղել:

Ըստ Demokrathaber-ի՝ Պոլսի Փենտիք շրջանում անհայտ անձինք կոտրել են գրասենյակի դռները, վնասել գույքն ու հրդեհել շենքը:

Ոստիկանությունը ձերբակալել է մեկ կասկածյալի, սակայն միջադեպի մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: