<<Հրապարակ>>.Արկադի Ղուկասյանը՝ ԱԱԽ քարտուղար. կադրային շարժերի սպասումներ են ամենուր


09:05 , 30 հունվար, 2018

«Կադրային շարժերի սպասումներ են ամենուր, սակայն դրանք գրեթե չեն լինելու, լրացվելու են միայն թափուր տեղերը: Մեր տեղեկություններով` ԱԱԽ քարտուղար կդառնա Արկադի Ղուկասյանը, թեեւ նա հերքում է լուրը, իսկ եղբայրը՝ Արեգ Ղուկասյանը, արձանագրում է․ «Ես նման տեղեկություն չունեմ»:

Ուժային կառույցներում փոփոխություններ եւս չեն լինի։ Երեկ քրեակատարողական վարչության պետ նշանակվեց, ինչպեսեւ կանխատեսվում էր, պետի առաջին տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանը։ Իսկ պաշտոնից ազատված Արթուր Օսիկյանը կփոխարինի թոշակի գնացող 63-ամյա փոխոստիկանապետին՝ Գագիկ Համբարձումյանին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։