«Ժամանակ». Բարձրաստիճան պաշտոնյան «աչք ունի» «Հայփոստի» վրա


08:52 , 30 հունվար, 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ «Հայփոստում» միջազգային աուդիտ է, որի նպատակը ընկերության ներկա վիճակի իրական գնահատումն է:


Ընկերության աշխատակիցները անորոշ վիճակի մեջ են և չգիտեն, թե ինչ է լինելու իրենց հետ: Ընկերությունում լուրեր են շրջանառվում, որ արգենտինահայ ներդրող Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունը կարող է հրաժարվել «Հայփոստի» հավատարմագրային կառավարումից, իսկ ընկերության վրա աչք ունի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչ: Թե հատկապես ով՝ առայժմ հայտնի չէ»:

Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։