Vanity Fair ամսագրի լուսանկարը մեծ քննարկումների կենտրոնում է, քանի որ այնտեղ առկա է տարօրինակություն. իսկ դուք նկատեցի՞ք


09:00 , 30 հունվար, 2018

Շապիկն ամսագրի կարևոր մասն է կազմում, բայց եթե լուսանկարիչը Էննի Լեյբովիցն է, և նկարահանվում են 12 հոլիվուդյան աստղեր, թվում է, որ հաջողությունը երաշխավորված է: Պարզվում է՝ նման շապիկները ևս կարող են ձախողում ունենալ:

Եթե ուշադիր նայեք, ապա կնկատեք դերասանուհի Ռիզ Ուիզերսփունի երրորդ ոտքը: Դերասանուհին ևս մեծ հումորով է վերաբերվել իր «երրորդ» ոտքին:

Բայց դա միակ թերությունը չէ: Օգտատերերը գտան մեկ այլ լուսանկար, ուր արդեն ավելորդ վերջույթը պատկանում է Օպրի Ուինֆրիին: Նրա մոտ տարօրինակ կերպով հայտնվել է երրորդ ձեռք:

Բարեբախտաբար, աստղերն ունեն հումորի զգացում և միայն ծիծաղաշարժ գրառումներ են կատարել լուսանկարների վերաբերյալ: