Այսպիսի զարհուրելի միջոցով երեխային վնասելն իսկական մեղք է. նրա մարմնում ասեղների խուրձ էր


04:30 , 30 հունվար, 2018

Տաշքենդում հիվանդանոց է տեղափոխվում 11 ամսական երեխա, որը ցավեր էր ունենում միզարտադրման ժամանակ: Բժիշկները նրան հետազոտելուց հետո պահանջեցին ռենտգեն կատարել: Եվ նկարների վրա սարսափելի պատկեր հայտնվեց: Երեխայի ամբողջ մարմնի ներսում՝ տարբեր հատվածներում, ասեղներ կային:

Իհարկե, դժվար թե երեխան ինքը դա արած լիներ՝ հաշվի առնելով, որ նա մեկ տարեկան անգամ չկար, այնպես որ ինչ-որ մեկը ջանասիրաբար աշխատել էր այդ ուղղությամբ:

Բարեբախտաբար նրան վիրահատեցին և հանեցին ասեղները: Հիմա երեխան բավականին ծանր վիճակում է, իսկ առջևում հետաքննություն է սպասում՝ պարզելու համար չարագործի ով լինելը:

Նախկինում այդպիսի միջոցով ազատվում էին անցանկալի երեխաներից, ինչպես հարուստ, այնպես էլ աղքատ ընտանիքներում: Հիմնականում ասեղներ էին դնում մազերի մոտ, որպեսզի չերևան: Երեխան մահանում էր, և իհարկե առանց ռենտգենի հնարավոր չէր պարզել պատճառը, ինչի հետևանքով մահը համարվում էր բնական: