ՊՆախարար Վիգեն Սարգսյանը նախագահականում զորացրվածների հետ «դիտակետ» ծրագրի շրջանակներում հանդիպման ժամանակ ասաց,որ արդեն ամառային զորակոչից սկսած , հավաքակայանում նորակոչիկները կստանան նաև երկրորդ ձեռք համազգեստ, որը իրենց հետ կտանեն զորամաս:
Էն որ զինվորներին պետք է ավելի հաճախ համազգեստ տրամադրել (մանավանդ պոստավոյ զորամասերում) դա միանշանակ ճիշտ որոշում է, բայց կարծում եմ նորակոչիկը իր հետ երկրորդ ձեռք նոր համազգեստ տանելը այդքան էլ ադյունավետ խնդիր չի լուծի:
Բանակում ծառայած մարդիկ կհաստատեն, որ ընկեր,ծանթո , զեմլյակ և այլ տիպի հարաբերություններ կան:Կարճ ասած նորակոչիկին դժվար կլինի երկրորդ ձեռք ՆՈՐ համազգեստ պահելը :
Կարծում եմ ավելի արդյունավետ կլինի , որ ասենք 2-3 ամիս ուսումնական գումարտակում ծառայելուց հետո ,հենց զորամասում ստանան համազգեստները.......
Հ.Գ
Իմ կարծիքով «Կապտյորկում» նոր համազգեստ պահելը էտքան էլ հեշտ գործ չի նորակոչիկի համար......