Կրեմլը Նավալնիին չի դիտարկում որպես քաղաքական սպառնալիք. Պեսկով


15:30 , 29 հունվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կազմակերպած ակցիաները չեն դիտարկում որպես քաղաքական սպառնալիք. հայտնում է РИА Новости-ն:

Ինչ վերաբերում է ինքնին ակցիաներին, ապա, ըստ Պեսկովի, կարևոր է անվտանգության և հասարակական կարգի ապահովումը: