Նեթանյահուն ասել է`ինչի մասին է խոսելու Պուտինի հետ


13:00 , 29 հունվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Մոսկվա մեկնելուց առաջ հայտնել է` ինչի մասին է մտադիր խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. հայտնում է РИА Новости-ն:

«Ես մտադիր եմ քննարկել նախագահ Պուտինի հետ Իրանի` Սիրիայում ռազմական տեսանկյունից ամրապնդվելու ձգտումները, ինչին մենք կտրականապես դեմ ենք և ինչի դեմ քայլեր ենք ձեռնարկում: Մենք նաև կխոսենք Իրանի` Լիբանանը հրթիռներ արտադրելու օբյեկտի վերածելու ձգտումը»,- ասել է վարչապետը` նշելով, որ հրթիռներն ուղղված են Իսրայելի դեմ: