Մազերն այլևս չեն թափվի. արդյունավետ միջոց՝ տնային պայմաններում մազաթափության դեմ պայքարելու համար


17:00 , 28 հունվար, 2018

Մազաթափությունն այսօր ամենատարածված խնդիրներից մեկն է։ Vajnoe.com կայքը գրում է, որ գոյություն ունի բնական միջոց, որը կօգնի պայքարել այս խնդրի դեմ տնային պայմաններում։ Անհրաժեշտ է 1 սրվակ վիտամին B6, 1 սրվակ վիտամին B12, 1 գրամ վիտամին C, 2 ճաշի գդալ գերչակի կամ կռատուկի յուղ, 2 ճաշի գդալ մեղր (մեղրը պետք է տաքացված լինի գոլորշու վրա), 2 ճաշի գդալ բալզամ մազերի համար։

Անհրաժեշտ է խառնել թվարկված բոլոր բաղադրիչները։ Մազերը լվանալուց 1 ժամ առաջ քսում ենք նախ՝ մազարամատներին, ապա՝ հավասարաչափ տարածում ենք ամբողջ երկայնքով։ Մազերը փաթաթում ենք տոպրակով և սրբիչով։ Դիմակը բավական հեշտ է մաքրվում մազերից, քանի որ այն պատրաստելիս նաև բալզամ է օգտագործվում։